Ներքին 5 ամիս առաջ - 16:41 27-01-2026

Իսրայելցի զինվորականները չեն բացառում, որ ԱՄՆ-ը Իրանին հարված կհասցնի հանգստյան օրերին

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողության հնարավոր անցկացմանն այս հանգստյան օրերին, The War Zone պարբերականին տեղեկացրել է ՑԱԽԱԼ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Բայց եւ կրկին որեւէ վստահություն չկա: «Ամեն ինչ կախված է մեկ անձի որոշումից»,- ավելացրել է իսրայելցի զինվորականը՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Որպես պոտենցիալ կոնֆլիկտի նշան՝ Իսրայելի քաղաքացիական իշխանությունները խորհուրդ են տվել օտարերկրյա ավիաընկերություններին, որ հունվարի 31-ը եւ փետրվարի 1-ը կարող են լինել թռիչքների անվտանգության խստացված վտանգավորության ժամանակաշրջան՝ հավանաբար նկատի ունենալով Իրանին ԱՄՆ ռազմական հարվածը, նշել է թերթը: Ընդ որում, եթե Իսրայելի օդային տարածքը փակվի, օտարերկրյա ավիաընկերություններին առաջնահերթություն կտրվի մեկնման թռիչքների ժամանակ։

Turkiye Today թերթը հաղորդել է, որ ԱՄՆ-ը ավարտել է զորքերի մեծ կուտակումը Մերձավոր Արեւելքում՝ տարածաշրջան USS Abraham Lincoln ավիակրի գլխավորած ավիակիր խմբի ժամանումով։

Պարբերականը նշել է, որ տարածաշրջանում այժմ տեղակայված են ավիակիր, թեւավոր հրթիռներով հագեցած կործանիչներ, կործանիչների խումբ եւ հակահրթիռային պաշտպանության համակարգ, որը, ըստ պաշտոնյաների, գտնվում է լիարժեք մարտական պատրաստ վիճակում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Axios-ի հարցազրույցում ասել էր, որ զգալի ուժեր է ուղարկել դեպի Իրան։ «Իրանի մոտ մենք մեծ արմադա ունենք։ Այն ավելի մեծ է, քան Վենեսուելայի մոտ»,- ասել է նա։

Միեւնույն ժամանակ, Axios պորտալն այս շաբաթվա սկզբին, հղում կատարելով աղբյուրներին, նշել է, որ Թրամփը դեռ չի որոշել՝ արդյոք պետք է հարվածի Իրանին։ Հաղորդագրությունում նշվել է, որ այս շաբաթ ԱՄՆ նախագահը հարցի շուրջ խորհրդակցություններ է ծրագրում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից