Ներքին 1 ժամ առաջ - 23:08 06-08-2026

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է շինարարական աղբ. ՆԳՆ-ն՝ Սիլիկյան թաղամասի հրդեհի մասին

Օգոստոսի 6-ին՝ ժամը 20։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է շինարարական աղբ։