Ներքին Տեսանյութ 57 րոպե առաջ - 21:10 06-08-2026

Ասֆալտի փոխարեն՝ շինարարական աղբ. գյումրեցիները ստիպված իրենք են փոսալցում անում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Վերջին մի քանի ամիսներին, չնայած Գյումրիում իրականացվող փողոցաշինական ծրագրերին, տպավորություն է, որ քաղաքի բազմաթիվ փողոցներում աշխատանքները կանգ են առել։

Oragir.News-ը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ իրենց փողոցները շարունակում են մնալ փոշու մեջ, իսկ մեծ ու փոքր փոսերը դարձել են լուրջ վտանգ թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։

Քաղաքի ծայրամասային թաղամասերի բնակիչները, հույսները կտրելով քաղաքապետարանից, սեփական ուժերով փորձում են լուծել խնդիրը։ Նրանք շինարարական աղբով, քերված ասֆալտով և ջարդված քարերով լցնում են փոսերը, որպեսզի գոնե նվազագույն պայմաններ ապահովեն երթևեկության համար։ Գյումրիում շատ են նման փողոցները, որոնց կարգի բերելու պարտականությունը մնացել է բնակիչների վրա։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Գյումրիի ամենամեծ թաղամասերից մեկի՝ Ավտոկայան թաղամասի փողոցները, որոնք բնակիչները սեփական ձեռքերով են կարգի բերել։ Ընդ որում, թաղամասի բնակիչների խոսքով, այս փողոցներում արդեն շուրջ 30 տարի նոր ասֆալտ չի փռվել։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան