Մամուլ 2 ամիս առաջ - 08:57 06-08-2026

«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումը ստանձնելու հարցը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում դեռևս շարունակվում են քննարկումները, թե խորհրդարանի որ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումն են պատրաստվում ստանձնել։

Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ այս պահին խմբակցության գլխավոր հարցը ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուի՝ Արամ Վարդևանյանի ընտրությունն է։ Նրա թեկնածությունը նախատեսվում է քննարկել այսօր, իսկ քվեարկությունը, ըստ նույն աղբյուրների, հնարավոր է՝ կազմակերպվի ուրբաթ օրը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է ապահովել անհրաժեշտ 54 ձայնը, որպեսզի Արամ Վարդևանյանն ընդդիմադիր խմբակցությունների ձայներով ընտրվի Ազգային ժողովի փոխնախագահ։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ունի 29 պատգամավոր, իսկ մնացած 25 ձայները, ըստ մեր տեղեկությունների, պետք է ապահովվեն հենց ՔՊ խմբակցությունից։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ փոխնախագահի ընտրությունից հետո «Ուժեղ Հայաստան»-ը կանցնի հանձնաժողովների հարցի քննարկմանը։ Այս պահի դրությամբ խմբակցության ներսում որպես նախընտրելի տարբերակներ դիտարկվում են՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովները։

Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցությունում կարծում են, որ իրենց շարքերում կան փորձառու տնտեսագետներ, որոնք կարող են ակտիվ դերակատարում ունենալ հատկապես ֆինանսատնտեսական ոլորտում։ Սակայն դեռևս հստակ չէ, թե արդյոք քաղաքական բանակցությունների արդյունքում կհաջողվի ստանալ հենց այդ հանձնաժողովները։
Այս պահին որևէ վերջնական որոշում չի կայացվել, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, «Ուժեղ Հայաստան»-ի հիմնական նպատակը տնտեսական ուղղությամբ առավել ազդեցիկ դիրքեր զբաղեցնելն է»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան