Մամուլ 2 ամիս առաջ - 08:44 06-08-2026

«Հրապարակ». ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում նախօրեին «Քաղպայմանագիր» խմբակցության անդրանիկ նիստն է կայացել: Որոշել են, թե որ պատգամավորը որ մշտական հանձնաժողովում պետք է աշխատի։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր պատգամավորները պետք է ընդգրկված լինեն հանձնաժողովների աշխատանքներին, բացառությամբ ղեկավար պաշտոն զբաղեցնողները։

Նիստը, սակայն, խոր հիասթափություն է առաջացրել իշխանական ֆրակցիայի հնաբնակների շրջանում, քանի որ առաջին մերձեցումից պարզ է դարձել, թե ովքեր են մանդատ վերցրել: Ինչպես մեզ ասացին` թույլ ինտելեկտով, քաղաքական զրո «բագաժով», շատերն անգամ մարդկային տարրական շփումներում հաղորդակցության խնդիր ունեն։

Մեր աղբյուրի խոսքով՝ իշխանական ֆրակցիան այնքան է դեգրադացվել, որ, դիցուք, Արփի Դավոյանը նախընտրել է աշխատել պաշտպանության մշտական հանձնաժողովում, որն ԱԺ առանցքային նշանակության հանձնաժողովներից է։ Ի դեպ, ինչպես տեղեկացրել էինք, վերջին օրերին ՔՊ-ում բուռն քննարկումներ են, թե առաջնահերթ կարգով որ հանձնաժողովների ղեկավարումը վերցնեն իրենք եւ ինչ թողնեն ընդդիմությանը:

Եթե ՔՊ-ն նախապես հակված է եղել վերցնել պետաիրավական եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովները, ապա երեկ կարծես մտքափոխվել էին․ ՔՊ-ում կանխատեսում են, թե ինչպես են իրենց բզկտելու, եթե հանկած պաշտպանությունն ու անվտանգությունը ստորադասեն այլ հարցերին, ուստի առաջինը կվերցնեն պետաիրավական եւ պաշտպանության հանձնաժողովների նախագահությունը, հատկապես որ լսել են՝ «Ուժեղ Հայաստանում» էլ նախընտրությունը տալիս են ոչ այնքան արտաքին, որքան տնտեսական հանձնաժողովին։

«Ուժեղները» նախընտրում են նաեւ տարածքային կառավարման հանձնաժողովը՝ այն նկատառումով, որ ակտիվ կապի մեջ կլինեն ՏԻՄ-երի հետ եւ առաջիկա ընտրություններում ավելի մեծ շանսեր կունենան: Եվ չնայած դեռ հայտնի չէ, թե հանձնաժողովներն ինչպես կբաշխվեն խորհրդարանականների միջեւ, սակայն «ուժեղները» հանձնաժողովների նախագահացուներ են դիտարկում ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին, իրավաբան Ռուբեն Մխիթարյանին, սակայն ամեն ինչ կորոշվի ըստ իրավիճակի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան