Մամուլ 2 ամիս առաջ - 08:46 05-08-2026

«Հրապարակ». Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. նույնիսկ մտադրություն ուներ Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեց Սուրեն Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի Պապիկյանից` ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար, եւ անգամ կոշտ զրույց է կայացել Պապիկյանի հետ:

Թիմում խոսում էին, որ նույնիսկ մտադրություն ուներ նրան Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել, բայց չունենալով հարմար՝ յուրային թեկնածու, չի գնացել այդ քայլին։ Փաշինյանի դժգոհությունները, որպես կանոն, պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ:

Քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին, նա Պապիկյանին հանդիմանել է, որ պատերազմ չկա, ինքը պիտի զորքի բարոյահոգեբանական հարցերով մենակ զբաղվի: Բանակի առջեւ դրված մարտական խնդիր լուծելու կարիք չկա, բայց ներքին կանոնակարգային հարցերն անտերության են մատնված։ Պոստերում էլ վատ վիճակ է:

Ի դեպ, ասում են, որ ՊՆ-ն անգամ իրական վիճակագրությունը չի ներկայացնում` կեղծում, թաքցնում է մահերի վիճակագրությունը, դժբախտ պատահարների մեծ մասը չի հաղորդվում, հաղորդվում են միայն այն դեպքերը, որոնք մամուլի կողմից բացահայտվում են: Դրանց մի մասի առնչությամբ էլ արդարանում են, թե իբր դրանք զինծառայությանը չվերաբերող մահեր են»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան