Մամուլ 2 ամիս առաջ - 08:39 05-08-2026

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում ՔՊ շարքային պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ըստ թիմում շրջանառվող լուրերի, չի համակերպվում շարքային պատգամավորի կարգավիճակի հետ: Նա փորձել է գոնե ԱԺ ՔՊ խմբակցութան ղեկավար դառնալ, բայց չի ստացվել, եւ հիմա փորձում է այդ դիրքը նվաճել «դե ֆակտո»՝ դիրքավորվելով խմբակցության ղեկավարի պաշտոնում։
Մեր աղբյուրները բավականին հակասական տեղեկություններ հաղորդեցին: Մի աղբյուրի վկայությամբ` Նիկոլ Փաշինյանն, անգամ, նրան մեսիջ է փոխանցել, որ լավ կլինի՝ մանդատն էլ չվերցնի, սակայն Հարությունյանը որոշել է շրջանցել զգուշացումը։

ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկման ժամանակ խորհրդարանում ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը ելույթ ունեցավ, այլ Արայիկ Հարությունյանը ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը Ռուբինյանի մասով: Այս դրվագը բուռն քննարկումների, անգամ վրդովմունքի առիթ է դարձել ՔՊ ֆրակցիայում: Հարությունյանը որոշներին իբր պարզաբանել է, թե ցանկացել է որպես պատգամավոր ելույթ ունենալ, բայց գրանցվել չի հասցրել, այդ պատճառով էլ խնդրել է, որ ամփոփիչ ելույթն ինքն ունենա խմբակցության անունից, եւ Մանավազյանն էլ դեմ չի եղել։

ՔՊ-ից մեզ ասացին, որ կառավարությունից անգամ հարկ չեն համարել, որ Ա. Հարությունյանը ներկա գտնվի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի ընդունման-հանձնման հանդիսավոր արարողությանը, սակայն նա սեփական նախաձեռնությամբ շտապել է կառավարություն, որ Մակունցին փոխանցի էստաֆետը, այնտեղ ելույթ ունենա եւ լսի վարչապետի շնորհակալությունը` ուղղված իրեն»՝

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի