Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 ամիս առաջ - 10:22 04-08-2026

Տուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկը՝ Ծաղկաձորը, այս օրերին հազարավոր զբոսաշրջիկների է ընդունում։ Սակայն քաղաքի այցեքարտերից մեկին՝ ճոպանուղի տանող ճանապարհին, բացվում է մի պատկեր, որը դժվար է համատեղել «զբոսաշրջային կենտրոն» հասկացության հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի նկարահանած կադրերը փաստում են, որ դեպի ճոպանուղի տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում։ Փոսերով, քանդված և տեղ-տեղ գրեթե անանցանելի դարձած ճանապարհը ոչ միայն անհարմարություն է պատճառում քաղաքացիներին և զբոսաշրջիկներին, այլև վնասում է մեքենաները և վտանգավոր իրավիճակներ ստեղծում երթևեկության համար»։



«Փաստ» թերթը գրում է. «Պարկեշտ իրավագետների մեծ մասը, միանգամայն սպասելիորեն, բուռն արձագանքեց տեղեկությանը, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը ծանուցվել է, որ Երևանի պետական համալսարանը նրա հետ չի երկարացնի աշխատանքային պայմանագիրը. նա կազատվի դասախոսի աշխատանքից:
Ու բոլորին ակնհայտ է, որ Գագիկ Ղազինյանի հանդեպ նման մանրախնդիր քայլ կատարվել է զուտ քաղաքական պատճառներով: Նրա որդին «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներից է:
Առհասարակ, բուհական համակարգը, հատկապես վերջին՝ ՔՊ իշխանության ժամանակշրջանում, դարձել է գերքաղաքականացված, բուհերում դասախոսելու կամ աշխատելու «ներքին կանոն» է դարձել Փաշինյանի հանդեպ լոյալություն ցուցադրելը, առնվազն չքննադատելը (ինչպես կարելի է նման իշխանությանը քննադատել):



«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական շրջանակներում ապշած են այն ապօրինի մեթոդների ու վայրագության վրա, որով Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները խլելու գործընթացին։ Բայց նույն ՔՊ-ում վստահ են, որ վաղ թե ուշ այդ ամբողջ ունեցվածքը հետ է վերադառնալու Ծառուկյանին, եւ պետությունն էլ բյուջեից մեծ կոմպենսացիաներ է վճարելու, որովհետեւ միջազգային ատյանները չեն աջակցի մասնավոր սեփականությունը խլելուն։
Ինչպես Ռուբեն Հայրապետյանը չմարսեց Խաչատուր Սուքիասյանից «Բջնին» վերցնելը, այնպես էլ Փաշինյանը չի մարսելու Ծառուկյանի գույքը խլելը։


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան