Մամուլ 2 ամիս առաջ - 08:54 04-08-2026

Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական շրջանակներում ապշած են այն ապօրինի մեթոդների ու վայրագության վրա, որով Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները խլելու գործընթացին։ Ասում են, որ անհասկանալի ատելությամբ ու չարությամբ է նա լցված Ծառուկյանի հանդեպ եւ մտադիր է խլել բոլոր բիզնեսներն անխտիր, պետականացման, հարկային պարտավորությունները չկատարելու եւ այլնի անվան տակ, անգամ նրա տունը խլելու հարցն է քննարկվում։

Մինչ օրս, հիշեցնենք, պետական կառավարման է հանձնվել «Արարատցեմենտը», Երեւանի կոնյակի գործարանը եւ «Մուլտի ուելնես» սպորտային, առողջարանային համալիրը։ Բայց նույն ՔՊ-ում վստահ են, որ վաղ թե ուշ այդ ամբողջ ունեցվածքը հետ է վերադառնալու Ծառուկյանին, եւ պետությունն էլ բյուջեից մեծ կոմպենսացիաներ է վճարելու, որովհետեւ միջազգային ատյանները չեն աջակցի մասնավոր սեփականությունը խլելուն։

Ինչպես Ռուբեն Հայրապետյանը չմարսեց Խաչատուր Սուքիասյանից «Բջնին» վերցնելը, այնպես էլ Փաշինյանը չի մարսելու Ծառուկյանի գույքը խլելը։ Մանավանդ՝ այն դեպքում ուղղակի գործարանն էժան գնով էր վաճառվել, այս դեպքում խլում են՝ առանց մի դրամ մարդու ստեղծածի դիմաց վճարելու։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան