Ներքին 2 ամիս առաջ - 19:30 31-07-2026

Դատարանի տրամաբանությունից բխում է, որ կարելի է Փաշինյանի հասցեին ևս հնչեցնել առերևույթ զրպարտչական արտահայտություններ

Yerevan.Today-ը գրում է. «Այսօր՝ հուլիսի 31-ին, հայտնի դարձավ, որ ընդհանուր իրավասությունների դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը զրպարտչական արտահայտություններ էր թույլ տվել Ռոբերտ Քոչարյանի հասցեին, իսկ դատարանն այն համարել է գնահատողական դատողություն։

Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գարսենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ գնահատական տալու դատարանի որոշմանը։

Պարոն Միկոյանն ասաց․ «Առաջին ատյանի դատարանը,մերժելով ՀՀ երկրորդ նախագահի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, չի հաստատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ճշմարտացիությունը, դրանք համարել է Փաշինյանի սուբյեկտիվ գնահատողական դատողություններ։

Սակայն, հիրավի, մտահոգիչ է դատարանի այն մոտեցումը, ըստ որի՝ այդ արտահայտությունները գնահատվել են՝ հաշվի առնելով, որ դրանք հնչեցվել են ոչ թե որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյանի, այլ հենց Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ կառավարության նիստում։ Ստացվում է՝ որքան բարձր է պաշտոնը, այնքան լայն են անձի վերաբերյալ ամենածանր գնահատականներ հնչեցնելու սահմանները։

Դատարանի տրամաբանությունից բխում է, որ կարելի է նույն կերպ Նիկոլ Փաշինյանի հասցեին ևս հնչեցնել առերևույթ զրպարտչական արտահայտություններ՝ պայմանով, որ այդ արտահայտություններ հնչեցնողը ևս քաղաքական գործիչ լինի․ այդ դեպքում, դատարանն այն կգնահատի քաղաքական գործչի գնահատողական դատողություն։

Մնում է հասկանալ՝ վճիռը կայացրած դատավորը քաղաքական գործիչ Փաշինյանի արած «վնգստացող դատավորներ» և «կաշառակեր դատավորներ» ֆրազներից ո՞րոնք է նույնպես համարում գնահատողական դատողություն»»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար