Դերասան Լևս Դավթյանի ընտանիքում սպասվում է համալրում. նա և կինը՝ լուսանկարիչ Սոնա Հակոբյանը, սպասում են իրենց առաջնեկի ծննդին։
Ուրախալի լուրով ինստագրամի իր էջում կիսվել է Սոնան՝ հրապարակելով ջերմ լուսանկար և կից գրելով.
«Կյանքիս ամենալուսավոր նորությունը»։
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2023 թվականին։ Նրանց պսակադրության քավորն ու քավորկինն էին դերասան Մոսո Կարապետյանն ու կինը։
Թամարա Քալանթարյան