Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 15:15 22-03-2026

Մենք Սրբազանին սպասում էինք այնպես, ինչպես զավակներն են սպասում իրենց հորը

Գյումրիի Յոթ վերք եկեղեցին այսօր սովորականից ավելի մարդաշատ էր։ Հարյուրավոր հավատացյալներ Շիրակի թեմի առաջնորդի հետ մասնակցել են կիրակնօրյա պատարագին։

9 ամիս դադարից հետո Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր Յոթվերք եկեղեցում մասնակցեց պատարագի:

Հիշեցնենք, մարտի 18-ին վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել թույլ տալ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդին մասնակցել Շիրակի մարզի առաջնորդանիստ Յոթ վերք եկեղեցում մատուցվող կիրակնօրյա պատարագներին, այդ ընթացքում սահմանափակումները կիրառելի են ամբողջ ծավալով։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ խիստ սահմանափակումներով:

Գյումրեցիներից շատերը Oragir.News-ի հետ զրույցում ասում են, որ Սրբազանին սպասում են այնպես, ինչպես զավակները իրենց հորը։

Մանրամասները` տեսանյութում։