Արդի Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 19:00 24-12-2024

Արդի․ «Իշխանություն» ֆիլմից հետո իմ մուտքը բոլոր հեռուստաընկերություններ արգելվել է․ Լևս Դավթյան

Oragir.News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք դերասան Լևս Դավթյանին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում դերասանի հետ զրուցել ենք «Իշխանություն» ֆիլմում իր մարմնավորած դերի, ֆիլմի մասին հասարակության ընկալումների, նրա քաղաքական հայացքների, Մհեր Մկրտչյանի անվան թատոնից ազատման դիմում գրելու և այլ հետաքրքիր թեմաների մասին։

Հարցին, թե արդյոք «Իշխանություն» ֆիլմից հետո գործող իշխանությունների կողմից ճնշումներ եղե՞լ են, դերասանը պատասխանեց․ «Որպես այդպիսին ճնշում չի եղել։ Ֆիմում պատկերված էր այն, ինչ կար, ոչինչ չափազանցված չէր։ Ֆիլմից հետո միակ ճնշումն այն է, որ իմ մուտքը բոլոր հեռուստաըկերություններ արգելվել է»։

Դերասանը նշում է, որ կմիանա յուրաքանչյուր շարժման, որը այս իշխանությանը դեմ է։

Լևս Դավթյանը նաև պատմում է, որ Նիկոլ Փաշինյանին մարմնավորելու համար շատ է նախապատրաստվել, չի ցանկացել, որ դերը ծաղրանքի նմանվի։

«Եթե ստեղծեինք այն, ինչ կա, գուցե եթերային չլիներ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան