Սպորտ 2 ամիս առաջ - 19:30 29-07-2026

5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ հրաձգության հավաքականը առաջին անգամ չեմպիոններ է տվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներին։

Նրանք հուլիսի 20-26-ն Էստոնիայում անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում նվաճել են 9 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե: Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է այս մարզաձևից ունեցել աշխարհի չեմպիոններ։

Ողջունելով մարզիկներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրանց պատմական արդյունքների կապակցությամբ՝ ընդգծելով, որ հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարերին վկայում է մեր երկրում հրաձգության կայուն և որակական զարգացման մասին։

«Ի դեմս ձեր հաջողությունների՝ կարծում եմ՝ Հայաստանի սպորտային պատմությունը գրանցեց ևս մեկ կարևոր վերելք։ Այն, ինչ դուք արեցիք, արդեն պատմություն է, և ես շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի արդյունքներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով մարզիկներին, մարզիչներին և Հայաստանի հրաձգության ֆեդերացիային՝ շարունակական և հետևողական աշխատանքի համար։

Անդրադառնալով հրաձգության զարգացման պետական քաղաքականությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կառավարության վերջին որոշումներից մեկով մասնավոր հրաձգարաններում մարզվող երեխաների պարապմունքները կֆինանսավորվեն պետության կողմից։ Միաժամանակ՝ քննարկվում է հրաձգության բաղադրիչը «Ֆիզկուլտուրա» առարկայի դպրոցական ծրագրում ներառելու հնարավորությունը՝ հաշվի առնելով մարզաձևի դերն ուշադրության կենտրոնացման և կարևոր հմտությունների ձևավորման առումով։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է