Սպորտ 2 ամիս առաջ - 19:14 29-07-2026

Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «СЭ»-ին տված հարցազրույցում անկեղծացել է իր մանկության, ԱՄՆ տեղափոխվելու դժվարությունների և առաջին աշխատանքի մասին։

— Ինչպիսի՞ն էր Ձեր մանկությունը։ Դուք տեղափոխվեցիք Լոս Անջելես, երբ 12 տարեկան էիք…

— Օ՜, դա միանգամայն այլ աշխարհ էր։ Առանց որևէ սոցիալական ցանցի։ Բախվեցի այլ լեզվի, միջավայրի ու իրավիճակի հետ։ Թեև երեխայի համար ադապտացիան հեշտ է տրվում. ես արագ սովորեցի լեզուն։ Իմ ծնողների համար շատ ավելի դժվար էր։

— Ի՞նչն էր ամենադժվարը Ձեզ համար։

— Այն ժամանակ նման կատեգորիաներով չէի մտածում. պարզապես վերցնում ու անում էի։ Ծնողներս աշխատում էին երկու տեղ, նրանց համար հեշտ չէր։ Բայց ես ու եղբայրս էլ առաջին տարում գումար էինք վաստակում սուպերմարկետում. օգնում էինք հաճախորդներին տոպրակները դրամարկղից հասցնել մինչև մեքենաները։

— Որքա՞ն էր Ձեր առաջին աշխատավարձը։

— Շաբաթական մոտ 50 դոլար։ Բայց ընտրություն չկար. պետք էր օգնել ընտանիքին։ Դա հիմա է, որ 12 տարեկան երեխան չի աշխատի, այլ կսկսի տեսանյութեր նկարել սոցցանցերի համար։ Այն ժամանակ ամեն ինչ այլ էր։

— Ինչպե՞ս էիք սովորում դպրոցում։

— Ամենակարևորն այն է, որ ես այն ավարտել եմ (ծիծաղում է- խմբ.)։ Նստում էի վերջին նստարանին, թղթեր էի նետում աղբամանի մեջ և հաճախ էի կռվում։ Բայց ես խելացի երեխա էի։ Ինձ համար դպրոցը մի վայր է, որտեղ սովորում ես խնդիրներ լուծել։ Իսկ թե ինչպես՝ արդեն այլ պատմություն է։

Հիշեցնենք, որ Մովսիսյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2021 թվականին:

Armsport

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է