Սպորտ Ներքին 2 ամիս առաջ - 13:16 29-07-2026

Չլիցենզավորված խաղային հարթակ՝ Տաշիր Արենայում անցակցվող միջոցառմանը

Օգոստոսի 1-ին Երևանում՝ Տաշիր Արենայում անցկացվող միջոցառման հովանավորներից մեկը հերթական անգամ չլիցենզավորված խաղային հարթակ է։ Այս հանգամանքը հերթական անգամ ընդգծում է հանրային միջոցառումների հովանավորների ընտրության և լիցենզավորված խաղային միջավայրի կարևորության շուրջ հանրային քննարկման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է NAGO Armenia-ն։

«Երբ հանրային միջոցառումների հովանավորների թվում հայտնվում են չլիցենզավորված խաղային հարթակներ, դա միայն հովանավորչության հարց չէ․ դա նաև հանրային պատասխանատվության հարց է։ Նման համագործակցությունները կարող են ստեղծել տպավորություն, թե չլիցենզավորված գործունեությունը ընդունելի է, ինչը հակասում է պատասխանատու և օրինական խաղային միջավայրի ձևավորման նպատակին։

Հանրային միջոցառումները ձևավորում են վստահություն, ազդում հանրային ընկալումների վրա և հատկապես երիտասարդների համար դառնում են վարքագծային օրինակներ։ Հետևաբար, դրանց գործընկերների և հովանավորների ընտրությունը նույնպես պետք է արտացոլի օրինականության, թափանցիկության և պատասխանատու գործունեության սկզբունքները, այլ ոչ նպաստի չլիցենզավորված գործունեության տեսանելիության և հանրայնացմանը։

Պատասխանատու խաղը սկսվում է անվտանգ, լիցենզավորված և վերահսկվող միջավայրից։ Հենց այդ պատճառով կարևոր է, որ հանրային միջոցառումները խրախուսեն օրինական, անվտանգ և պատասխանատու խաղային մշակույթը և բացառեն չլիցենզավորված խաղային հարթակների հանրայնացմանն ուղղված ցանկացած գործելակերպ:

Լիցենզավորված և չլիցենզավորված խաղային հարթակների միջև տարբերությունը միայն անունը չէ։ Այն վերաբերում է պետական վերահսկողությանը, խաղացողների իրավունքների պաշտպանությանը, պատասխանատու խաղի գործիքների առկայությանը և օրենքով սահմանված պարտավորությունների կատարմանը։

Պատասխանատու խաղը սկսվում է անվտանգ, լիցենզավորված և վերահսկվող միջավայրից։ Հենց այդ պատճառով կարևոր է, որ հանրային միջոցառումները խրախուսեն օրինական, անվտանգ և պատասխանատու խաղային մշակույթը։
Կոչ ենք անում ՀՀ պետական իրավասու մարմիններին թույլ չտալ հերթական անգամ ՀՀ օրենսդրության անարգել խախտման դեպքերին, որոնք արդեն իսկ դարձել են պարբերական բնույթ»,- նշված է NAGO Armenia-ի ֆեյսբուքյան էջում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է