Բաքվի առաջնությունից առաջին մեդալն ունենք:
48 կգ քաշային ըմբիշ Արարատ Ավետիսյանը Մ17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 8-0 հաշվով հաղթել է հունգարացի մարզիկին Բաքվում կայացած մրցաշարում` Հայաստանին բերելով իր առաջին մեդալը։