Ներքին Ավելին 1 ժամ առաջ - 12:04 28-07-2026

Ովքեր չեն շնորհավորել Ռաֆայել Երանոսյանի տարեդարձը․ դերասանի ուշագրավ հրապարակումը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Ռաֆայել Երանոսյանը օրեր առաջ նշել էր իր ծննդյան տարեդարձը։

Դերասանը բազմաթիվ շնորհավորանքներ էր ստացել ընկերներից, հարազատներից և մտերիմներից նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր հիշել են իրեն, սակայն, ինչպես պարզվում է, եղել են նաև մարդիկ, որոնք չեն շնորհավորել նրան։

Ռաֆայել Երանոսյանը տեսանյութ է հրապարակել և դիմելով նրանց՝ նշել է․

«Այն մարդիկ ովքեր իբրև ժամանակ չունեին շնորհավորելու մեկ բան կասեմ, որ վերևն Աստված կա»։

Ծննդյան 45-ամյակի առիթով դերասանը ևս մեկ հրապարակում էր արել՝ անդրադառնալով անցած տարիներին, իր մասնագիտությանը, հանդիսատեսին և կյանքի նոր փուլին։

«Այլևս 45 տարեկան… Ամեն տարի՝ ծննդյանս օրը, վերանայում եմ անցնող տարիս ու անցած տարիներս»,- գրել էր Ռաֆայել Երանոսյանը՝ ընդգծելով, որ իր ամենամեծ ուժն ու ոգեշնչումը բեմն է, սիրելի հանդիսատեսն ու իրեն շրջապատող մարդիկ։

Թամարա Քալանթարյան