Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 15:50 15-05-2026

Հեռուստացույց ենք բերել. Արամ MP3-ն՝ Ռաֆայել Երանոսյանի նոր շքեղ տանը

Երեկ երեկոյան հայկական շոու-բիզնեսի ամենահումորային ու սիրված ընկերներից երկուսը՝ Արամ MP3-ն և Ռաֆայել Երանոսյանը, որոշել էին «Եվրատեսիլի» դիտումը վերածել իսկական տոնի։

Արամը հյուրընկալվել էր Ռաֆայելի նոր վերանորոգված բնակարանում, որտեղից էլ կիսվել է զվարճալի կադրերով։ Արամ MP3-ն, իրեն բնորոշ հումորով, ներկայացրել է ընկերոջ նոր բնակարանն ու բացահայտել երեկոյի «մանրամասները»։

Նա կատակել է Ռաֆայելի ձեռքբերումների շուրջ՝ նշելով.

«Նայեք՝ Ռաֆոն նոր աթոռներ է գնել տան համար, իսկ մենք էլ որոշեցինք ձեռնունայն չգալ ու հետներս հեռուստացույց ենք բերել»։

Իհարկե, «հեռուստացույց բերելը» ընդամենը կատակ էր. երգիչն անմիջապես ցույց է տվել, թե ինչպես են ժամանակակից լուծումներով՝ սմարթֆոնի միջոցով, հետևում մրցույթի ընթացքին։

Երեկոն անցել է չափազանց ջերմ ու բարձր տրամադրությամբ։ Երկրպագուները մեծ ոգևորությամբ են հետևել արտիստների «սթորիներին»՝ նշելով, որ նրանց ընկերությունն ու հումորը միշտ բարձրացնում են տրամադրությունը։

Ռաֆայել Երանոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ընկերներին հյուրընկալվելու և իր նոր բնակարանում հաճելի ժամանց ապահովելու համար։