Ներքին 4 ամիս առաջ - 13:33 24-05-2026

Անդրանիկ Հարությունյանն անկեղծացել է Ռաֆայել Երանոսյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Տարիներ շարունակ դերասաններ Անդրանիկ Հարությունյանի և Ռաֆայել Երանոսյանի համագործակցությունները համարվում էր հայկական հումորային դաշտի ամենահաջողված, սիրված ու պահանջված նախագծերը: Նրանց համատեղ ներկայացումները, մանրապատումներն ու հաղորդումները միշտ մեծ սեր ու լայն արձագանք էին վայելում հանդիսատեսի կողմից:

Սակայն արդեն տևական ժամանակ է, ինչ դերասանները միասին չեն աշխատում: Անդրանիկ Հարությունյանը վերջերս հյուրընկալվել է «Go.fm96.3» հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այս հարցին:

Զրույցի մանրամասներին հետևել է Oragir.News-ը:

Հաղորդման ընթացքում հաղորդավարը Անդրանիկին ուղղել է հանրությանը ամենաշատը հետաքրքրող հարցը՝ իր և Ռաֆայել Երանոսյանի ներկայիս հարաբերությունների և հնարավոր տարաձայնությունների մասին:

Դերասանը նախ նշել է, որ թեման այնքան էլ հաճելի չէ իր համար, սակայն շտապել է կոտրել կարծրատիպերն ու հերքել թշնամանքի մասին լուրերը:

«Ճիշտն ասած՝ չէի ուզի էս հարցին անդրադառնալ, բայց ամեն դեպքում այնպես չի, որ կռված ենք։ Որ տեսնում ենք՝ բարև, բարի լույս, ոնց ես, ինչ կա... պարզապես գործ չենք անում միասին, ընդամենը էդքան բան։ Կռված չենք»,- անկեղծացել է Անդրանիկ Հարությունյանը։

Այսպիսով, դերասանի խոսքերից պարզ է դառնում, որ նրանք պահպանում են գործընկերային ու մարդկային նորմալ հարաբերությունները, թեև այժմ յուրաքանչյուրը հանդես է գալիս սեփական անհատական նախագծերով:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը