Արտաքին 2 ամիս առաջ - 19:48 27-07-2026

Թուրքիան 2 հրդեհաշեջ ինքնաթիռ է ուղարկել Իսպանիա

Եվրոպայի հարավում օրեր շարունակ չդադարող անտառային խոշոր հրդեհները լուրջ մարդասիրական ճգնաժամ են առաջացրել Իսպանիայում և Ֆրանսիայում: Բնակավայրերին և տրանսպորտային հանգույցներին կրակի մոտենալու պատճառով երկու երկրներում տարհանվածների թիվը հասել է 310.000-ի:

Թուրքիան, արձագանքելով Մադրիդի օգնության խնդրանքին, 2 հրդեհաշեջ ինքնաթիռ է ուղարկել Իսպանիա: Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն նշել է, որ աջակցությունը ցուցաբերվել է «բարեկամ երկրի» խնդրանքով՝ ընդգծելով միջազգային համերաշխության կարևորությունը:

Իսպանիայում հրդեհներն ընդգրկել են Մադրիդի և Վալենսիայի շրջանները. կա 1 զոհ, իսկ տարհանվածների թիվն անցնում է 60.000-ը: Ֆրանսիայի հարավ-արևմուտքում էլ՝ Ժիրոնդայի շրջանում, մոխրացել է ավելի քան 42.000 հեկտար տարածք, ինչը 1949-ից ի վեր ամենախոշոր աղետն է երկրում:

Այս դեպքում տարհանվել է ավելի քան 220.000 մարդ, փակվել են Բորդոյի ուղղությամբ ավտոճանապարհներն ու երկաթգծերը: Տարածքը շրջափակելու համար իշխանություններն ուղարկել են 1500 զինվորական, իսկ իրավապահները ձերբակալել են 3 կասկածյալի:

Երկու երկրներում էլ հայտարարված է տագնապի ամենաբարձր աստիճան, իսկ եղանակային անբարենպաստ պայմանները բարդացնում են հրդեհաշիջման աշխատանքները:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար