Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ ինքը հանձնառու է օգնել լիբանանցիներին գտնել լուծում, որը խաղաղություն և կայունություն կբերի իրենց երկրին։
«Սիրիան Լիբանանում ռազմական միջամտության ծրագրեր չունի»,- հայտարարել է քաղաքական գործիչը «Al Jazeera»-ին տված հարցազրույցում։ «Մենք համակարգված աշխատում ենք Լիբանանի կառավարության հետ՝ ճգնաժամի լուծման համապարփակ մոտեցման ուղղությամբ»։
Ըստ ալ-Շարաայի՝ պետք է գտնել լուծում, որը թույլ կտա լիբանանցիներին հասնել «անվտանգության ափ», քանի որ «Լիբանանում քաոսը անմիջականորեն կազդի Սիրիայի վրա»։