Կատալոնական «Բարսելոնան» վերջնականապես կողմնորոշվել է իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի ապագայի հարցում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» շահագրգռված են շարունակելու համագործակցությունը ֆուտբոլիստի հետ և մտադիր չեն վաճառել նրա տրանսֆերն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ավելին, Լա լիգայի չեմպիոնի ղեկավարությունը նախատեսում է երկարաձգել Տորեսի հետ աշխատանքային համաձայնագիրը, որի գործող ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ամռանը։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում առ այն, որ 26-ամյա հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2022 թվականից։ Իսպանացի խաղացողի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 55 միլիոն եվրո։