Ներքին 1 ժամ առաջ - 09:30 26-07-2026

Կաշառքից՝ պետական տուրք. ի՞նչ է փոխվել Պետռեգիստրում 1998-ից ի վեր

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հին Հայաստանի պատմության մեջ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը երկար տարիներ կրում էր ամենակոռումպացված և քաղաքացուն կեղեքող կառույցներից մեկի համբավը։

Այսօր՝ տասնամյակներ անց, համակարգը կրել է թե՛ տեխնիկական, թե՛ իրավական մեծ փոփոխություններ, սակայն հասարակական դժգոհությունն ու կասկածները դեռևս չեն մարել։

Իշխանությունները, երբ հայտարարում են կոռուպցիայի դեմ լիակատար հաղթանակի մասին, հանրության շրջանում դեռևս հնչում են հարցադրումներ. արդյոք փոխվե՞լ է համակարգի էությունը, թե՞ ուղղակի փոխվել են տերմինները, և նախկինում ստվերային գումարները պարզապես անվանափոխվել են «պետական տուրքի»։

Ինչպիսի՞ն էր իրավիճակը «Հին Հայաստանում», ի՞նչ ունենք այսօր և ինչպե՞ս է փոխվել համակարգի գնահատականը։ Մեր ձեռքի տակ հայտնված լուսանկարը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Պետռեգիստրի համակարգն աշխատում այսօր։

Այն, ինչ նախկինում աշխատակիցները կարող էին կանխիկ կամ «մաղարիչի» տեսքով կորզել քաղաքացուց, այսօր ֆիքսված է օրենքով և ձևակերպված որպես պետական տուրք, որն էլ արժե 3000 դրամ։ Իսկ լրացման տևողությունը ընդամենը 1-3 րոպե է, և ծառայությունը մատուցվում է անմիջապես։

Սա թերևս ամենացայտուն տարբերությունն է 1998 թվականի համեմատ. նախկինում օրեր տևող քաշքշուկն ու արհեստականորեն ձգձգվող ժամկետները, որոնք քաղաքացուն դրդում էին կաշառք տալ, այսօր հասցված են րոպեների։



Հարց է առաջանում՝ արդյոք այս պետական տուրքերը փոխանցվո՞ւմ են գործակալության արտաբյուջետային հաշիվներին, թե՞ ուղղվում են պետական բյուջե, որտեղից էլ ձևակերպվում են որպես պարգևավճարներ հենց նույն գործակալության աշխատակիցների համար:

Oragir.News-ը հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պարզելու համար, թե պետական ռեգիստրի ծառայությունների համար գանձվող պետական տուրքերն ամբողջությամբ պետական բյուջե՞ են ուղղվում, թե՞ դրանց մի մասը դեռևս փոխանցվում է գործակալության արտաբյուջետային հաշիվներին և օգտագործվում աշխատակիցների պարգևատրումների համար։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի