Արտաքին 2 ամիս առաջ - 20:25 24-07-2026

Հարված է հասցվել Կիևի մերձակայքում անցկացվող ԱԹՍ-ների ռազմական ցուցահանդեսին․ ՌԴ ՊՆ

Կիևի մերձակայքում գտնվող օբյեկտին հարվածելու պահին այնտեղ են եղել անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրողները և Ուկրաինայի ԶՈւ սահմանապահ զորքերի հրամանատարության ներկայացուցիչները։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Կիևի մարզի Բուչայի շրջանի Կապիտանովկա գյուղի մոտակայքում գտնվող մասնավոր զորավարժարանին, որտեղ այդ պահին ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները մասնակցում էին զենքի և պաշտպանական արտադրանքի փակ ցուցադրության:

«Հարվածի պահին տվյալ օբյեկտում գտնվել են անօդաչու թռչող սարքերի առաջատար մշակողներն ու արտադրողները, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատարության և ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք անմիջականորեն պլանավորում ու հարվածներ են իրականացնում Ռուսաստանի տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»