Արտաքին 4 տարի առաջ - 22:28 27-03-2022

Ռուսաստանը հարված է հասցրել Լվովի մերձակայքում գտնվող նավթային պահեստին

Ուկրաինայի Լվովի մարզի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին կիրակի օրը հայտնել է, որ շաբաթ օրը ռուսական հրթիռային հարվածի արդյունքում քաղաքի մերձակայքում գտնվող նավթի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է։
Ենթադրվում է, որ հարվածը հասցվել է երեք «Կալիբր» թևավոր հրթիռներով շաբաթ երեկոյան, այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ էր ունենում Վարշավայում՝ Լվովից մոտ 400 կիլոմետր հեռավորության վրա։ Հրդեհը մարվել է մինչև առավոտ։ Նախնական տվյալներով զոհեր չկան։
Նավթային պահեստի վրա հարձակումը պաշտոնապես հաստատել է նաև ՌԴ ՊՆ-ն, որը պնդում է, որ այն «վառելիքով ապահովել է ուկրաինական զորքերին»։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ևս մեկ հրթիռային հարձակում է իրականացվել Լվովի գործարաններից մեկի վրա։
Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ շաբաթ օրը ռուսական հերթական հրթիռային հարվածը ոչնչացրել է Ուկրաինայի արևմտյան Դուբնո քաղաքում գտնվող նավթի պահեստը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը