Արտաքին 2 ամիս առաջ - 09:56 23-07-2026

Հնդկաստանում ուսանողական բողոքի ցույցերը խնդիր են դարձել Մոդիի համար. որտեղից է ծագել «Խավարասեր» շարժումը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հնդկաստանում ուսանողական զանգվածային բողոքի ցույցերը լուրջ քաղաքական մարտահրավեր են դարձել վարչապետ Նարենդրա Մոդիի իշխանության համար, երբ հուլիսի 20-ին ոչ պաշտոնական Ժողովրդական խավարասեր կուսակցության հազարավոր կողմնակիցներ Դելիում փորձեցին երթով շարժվել դեպի խորհրդարան, ինչը վերածվեց ոստիկանության հետ բախումների՝ պատճառելով մոտ 60 ցուցարարի և 118 ոստիկանի վիրավորում։

Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ իրավիճակն ավելի թեժացավ, երբ ընդդիմադիր Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդ Ռահուլ Գանդին աջակցեց շարժմանը և երթ կազմակերպեց դեպի Մոդիի նստավայր, որտեղ կարճ ժամանակով ձերբակալվեց, իսկ հուլիսի 22-ին պահանջեց կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանի հրաժարականն ու վարչապետի ներողությունը։

Այս աղմկահարույց Ժողովրդական խավարասերների կուսակցությունը ձևավորվել է որպես երգիծական շարժում մայիսի 16-ին՝ ի պատասխան Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Սուրյա Կանտի հայտարարության, ով գործազուրկ երիտասարդ լրագրողներին ու ակտիվիստներին անվանել էր խավարասերներ և մակաբույծներ։

Շարժումը արագորեն տարածվեց սոցիալական ցանցերում՝ վերածվելով երիտասարդության համահնդկական ընդվզման ընդդեմ գործազրկության և իշխանությունների արհամարհական վերաբերմունքի։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան