Արտաքին 4 տարի առաջ - 09:22 16-10-2021

Պետդեպը 67 մլն դոլար է հատկացրել բողոքի ցույցերը ճնշող Լիբանանի բանակին

Ջո Բայդենի վարչակազմը 67 միլիոն դոլար է տրամադրել Լիբանանի զինվորականներին՝ երկրում զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Պետդեպարտամենտի ղեկավարի ավագ տեղակալ Վիկտորիա Նուլանդը, որը այցով ժամանել էր Բեյրութ, հաղորդում է Al-monitor-ը:

«Այսօր ես ուրախ եմ հայտարարելու Լիբանանի բանակին լրացուցիչ 67 մլն ԱՄՆ դոլարի աջակցության մասին՝ այս տարի մեր ընդհանուր աջակցությունը հասցնելով 187 մլն դոլարի»,- ասել է Նուլանդը լրագրողներին:

Պարբերականը նշում է, որ լիբանանյան բանակը բախվում է տեխնիկայի և կանխիկի անբավարարության: Միաժամանակ բանակը մասնակցում է երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ճնշմանը:

Հինգշաբթի օրը Բեյրութի հարավային Թայունե շրջանում բողոքի ցույցի ժամանակ հրաձգություն է սկսվել «Հեզբոլլահ»-ի և շիական «Ամալ» կուսակցության կողմնակիցների միջև: Արդյունքում վեց մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել:

«Հեզբոլլահ»-ը հարձակման մեջ մեղադրել է «Լիբանանյան ուժեր» կուսակցության ուժերին, որոնք էլ իրենց հերթին շիաներին մեղադրել են հրահրման մեջ: Լիբանանյան բանակը փորձել է կանխել հրաձգությունը, սակայն չի հաջողվել: Ի պատասխան զինվորականները հայտարարել են, որ հրաձգությանը դիպուկահարներ են ներգրավվել:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին