Արտաքին 1 ժամ առաջ - 20:42 22-07-2026

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

ԱՄՆ կոնգրեսական Մայքլ Մաքքոլը մտադիր է հուլիսի 22-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմն այժմ աջակցում է այս օրինագծին, որի հիմնական հեղինակներից մեկը Սենատի անդամ Լինդսի Գրեհեմն էր, ով հանկարծամահ եղավ հուլիսի 11-ին 71 տարեկան հասակում։

«Նրա վերջին ցանկությունն էր, որ իր պատժամիջոցների մասին օրինագիծն ընդունվի։ Ես այն այսօր կներկայացնեմ Կոնգրեսում», - ասել է Մաքքոլը՝ շնորհակալություն հայտնելով Սպիտակ տանը իր աշխատանքի համար։

«Ոչինչ այս պատերազմն ավելի արագ չի ավարտի, քան այս պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը։ Սա խաղաղության ճանապարհն է, ոչ թե պատերազմ», - պնդել է կոնգրեսականը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել