Արտաքին 2 ամիս առաջ - 11:13 18-07-2026

ԱՄՆ-ն խստացնում է վիզայի կանոնները օտարերկրյա ուսանողների ու լրագրողների համար

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է միջազգային ուսանողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար վիզաների վավերականության ժամկետների կտրուկ կրճատման և սահմանափակումների ներդրման մասին, որոնք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի կեսերից։

Ինչպես հաղորդում է DW-ն, նոր կանոնակարգով օտարերկրյա ուսանողների վիզաները կսահմանափակվեն բացառապես ուսման տևողությամբ, բայց ոչ ավել, քան առավելագույնը չորս տարի ժամկետով, ինչը լրջագույն խնդիրներ կստեղծի երկարաժամկետ կրթական ծրագրերով սովորողների և դոկտորանտների համար, մինչդեռ լրագրողական վիզաները կտրամադրվեն առավելագույնը միայն 240 օրով՝ նախկինում գործող մի քանի տարվա փոխարեն։

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը փոփոխությունները հիմնավորում է համակարգի հնարավոր չարաշահումների դեմ պայքարով և օտարերկրացիների նկատմամբ մոնիթորինգի ուժեղացմամբ, սակայն նախաձեռնությունն արդեն արժանացել է միջազգային հանրության կոշտ քննադատությանը։

Այս որոշումն ուղղակիորեն կազդի ԱՄՆ-ում աշխատող ավելի քան 1500 հավատարմագրված լրագրողների վրա, ինչի կապակցությամբ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն ու Լրագրողների պաշտպանության կոմիտեն զգուշացրել են մամուլի ազատությանը սպառնացող վտանգների մասին, իսկ Պեկինը, հաշվի առնելով չինացի թղթակիցների համար սահմանված էլ ավելի կարճ՝ ընդամենը 90-օրյա ժամկետը, Վաշինգտոնի քայլերն անվանել է բացահայտ խտրականություն և արդեն իսկ սպառնացել է համարժեք հակահարվածով։



Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան