Ներքին 2 ժամ առաջ - 14:31 17-07-2026

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ջերմուկի վերաբերյալ մենք երկրի ներսում արել ենք մոնիթորինգ, տվել ենք լաբորատոր փորձաքննության և որևէ խախտումներ չեն հայտնաբերվել, այդ արձանագրությունը ուղարկվել է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

«Ձուկ ձկնամթերքի հետ կապված ևս ձկնաբուծարաններից վերցվել են նմուշներ, որը գնացել է փորձաքննության, պատասխանները ներկայացրել ենք, տվյալ տնտեսություններում ֆիքսված հիվանդություններ չեն հայտնաբերվել։ Գյուղմթերքի հետ կապված՝ մեր լոլիկը վակցինացվում է և մենք ապացուցել ենք, որ կարանտին վնասատուն, որը շեշտվել էր գրության մեջ, վակցինացված է:

Լաբորատոր արդյունքում ցույց է տվել հակամարմինը, այսինքն կա չափս, որը ոչ թե վիրուսն է, այլ հակամարմինն է, ինչ վերաբերվում է ելակին և մնացածին, հայտնաբերված թրիպս կար, ռուսական կողմն էլ եկել էր Հայաստանի Հանրապետության տարածքում ստուգում էր իրականացրել, 6-7 տնտեսություններից մի տնտեսությունում հայտնաբերվել էր: Այդ թրիփսը կենդանի միջատ է, որը թունաքիմիկատների միջոցով այսօր կա, վաղը կարող է չլինի»,- նշել է Պետրոսյանը:

Ամենից շատ դիտված

19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
18:54 Մասնավոր մանկապարտեզից 6-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
17:43 Սա կուլակաթափության դասական դրսևորում է․ Սուրենյանցը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում