Արտաքին 3 ամիս առաջ - 10:27 17-07-2026

Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆը հանդես է եկել ցնցող հայտարարությամբ՝ նշելով, որ ռուս նորակոչիկները Ուկրաինայի ռազմաճակատ հասնելուց հետո մահանում են միջինը ընդամենը 20-30 րոպե անց, քանի որ արհեստական ինտելեկտով հագեցած անօդաչու թռչող սարքերը վերածվել են գերժամանակակից, մասնագիտացված, որոնց դեմ պայքարելը գործնականում անհնար է։

Ինչպես հաղորդում է DW-ն, ԿՀՎ ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի կողմից այս նոր տեխնոլոգիաների կիրառումը դարձել է ուժերի հարաբերակցությունը փոխող հզոր հավասարակշռող գործոն, որը թույլ է տվել զգալիորեն դանդաղեցնել ռուսական բանակի առաջխաղացումը։

Համաձայն ներկայացված զեկույցների՝ ռուսական կողմի կորուստների ավելի քան 90%-ը ներկայումս վերագրվում է հենց ԱԹՍ-ների թիրախային հարվածներին, այլ ոչ թե ավանդական ուղղակի մարտերին։ Իրավիճակի լրջությունը փաստում են նաև Վաշինգտոնում գործող CSIS վերլուծական կենտրոնի տվյալները, ըստ որոնց՝ մինչև 2026 թվականը ռուսական բանակը կկորցնի ութ անգամ ավելի շատ զորք, քան Ուկրաինայի զինված ուժերը. լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր երկու կողմերից սպանվածների, վիրավորների կամ անհետ կորածների ընդհանուր թիվը հասել է մոտ 2 միլիոնի, որոնցից ահռելի մասը՝ շուրջ 1.4 միլիոնը, բաժին է ընկնում հենց ռուսական կողմին։



Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան