Արտաքին 2 տարի առաջ - 17:18 14-11-2023

Զելենսկին և Զալուժնին հայտնում են ռազմաճակատում տիրող բարդ իրավիճակի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում, իսկ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ԱՄՆ շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Չառլզ Բրաունի հետ զրույցում տեղեկացրել են ճակատում տիրող բարդ իրավիճակի մասին։

Պետության ղեկավարը նշել է յոթ ուղղություններ, գլխավոր հրամանատարը՝ միայն երեքը։

Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ լսել է ռազմական եւ արտաքին հետախուզության ղեկավարներ Կիրիլ Բուդանովի և Ալեքսանդր Լիտվինենկոյի զեկուցումները։ Նրա խոսքով՝ այժմ «բարդ» է Ավդեևսկի, Մարյինսկի, Բախմուտի (Արտյոմովսկ), Լիմանի, Կուպյանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի ուղղություններում։

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը, իր հերթին, հայտնել է, որ «ամենաթեժն են մնում» միայն Ավդեեւսկի, Կուպյանսկի եւ Մարյինսկի ուղղությունները։

«Իրավիճակը բարդ է, վերահսկելի»,- ընդգծել է Զալուժնին։

Նրա խոսքով՝ ուկրաինական բանակը «շարունակում է հարձակողական գործողություններ վարել որոշակի ուղղություններում»։

Զալուժնին ավելի վաղ հայտնել էր, որ մարտական գործողություններն Ուկրաինայում մտել են փակուղի, եւ հիմա գոյություն ունի վտանգ, որ մարտերը կվերածվեն դիրքայինի. կարող են տեւել տարիներ եւ «հյուծել ուկրաինական պետությունը»։ Գլխավոր հրամանատարը նաեւ նշել էր, որ փակուղուց ելքին կարող է նպաստել տեխնոլոգիական թռիչքը։

Նրա այս խոսքերը քննադատել է Ուկրաինայի նախագահ գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան՝ հայտարարելով, որ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը չպետք է պատմեր ճակատում տիրող դրության մասին։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան