Սպորտ 4 տարի առաջ - 16:56 12-05-2022

«Լեռնային Արցախ». ֆուտբոլային ակումբի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի մասին

Գորիսում գրանցված, սակայն Ստեփանակերտը ներկայացնող «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հռչակվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն։ Ի դեպ, մայիսի 9-ին «Լեռնային Արցախը» հաղթել է «Գանձասարին» 4։1 հաշվով, ինչն էլ վճռորոշ է դարձել ոսկե մեդալները նվաճելու հարցում․

Ինչպես մյուս երկրների առաջնություններում, այնպես էլ մեզ մոտ, հաղթողը պետք է որ հնարավորություն ստանար հանդես գալ Պրեմիեր լիգայում, սակայն այս պարագայում ամեն ինչ այլ է։

Ապրիլի 1-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/2022 թթ. մրցաշրջանի մասնակից 8 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Նորավանք» և ՀՀ Առաջին խմբի 2021/2022 թթ. առաջնությունում հանդես եկող 3 ակումբների՝ «Շիրակ», «Լեռնային Արցախ» և «Գանձասար» ֆուտբոլային ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար:

«Լեռնային Արցախի» հայտը մերժվել է։ Պաշտոնական հայտարարությունում գրված է. «Կոմիտեն նաև որոշեց մերժել «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 17-ի պահանջները»։

Ուսումնասիրելով կանոնադրությունը՝ նկատում ենք, որ Հոդված 17-ն առնչվում է մանկապատանեկան թիմերի առկայությանը։ Ի դեպ, ՀՖՖ-ն միայն այդ կետով է ներկայացրել մերժումը։

Հետպատերազմյան Արցախում, եթե ֆուտբոլային ակումբները բավարարել է մնացած բոլոր պահանջները, ապա այս հարցում կարելի է ընդառաջել։ Այդ նույն նիստում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հարցը հետաձգվել է, հետագայում նաև շնորհվել է արտոնագիր, իսկ «Լեռնային Արցախի», ինչպես նաև Կապանի «Գանձասարի» հայտերը մերժվել են։ Մնում է միայն հուսալ, որ ՀՖՖ-ն արագորեն քայլեր կձեռնարկի՝ աջակցելով Ստեփանակերտի թիմին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա

Ձեզ գուցե հետաքրքրի