Արտաքին 3 ամիս առաջ - 09:17 17-07-2026

Ղրիմը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում. չկա լույս, ջուր, բենզին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի թերակղզում ծայրահեղ էներգետիկ ու հումանիտար ճգնաժամ է սկսվել, քանի որ ուկրաինական բանակի նպատակաուղղված ռազմական արշավը՝ կտրելու Ղրիմը մայրցամաքից, տվել է իր զգալի արդյունքները, ինչի ֆոնին Ուկրաինայի զինված ուժերը տեղի բնակիչներին կոչ են անում հրատապ կերպով լքել թերակղզին ու տեղափոխվել Ուրալից շատ այն կողմ։

Ինչպես հաղորդում է Meduza-ն, հաջողված հարվածների հետևանքով թերակղզու լոգիստիկան ու կենսական ենթակառուցվածքները հայտնվել են կաթվածահար վիճակում՝ բնակչությանը կանգնեցնելով տարրական կենսապայմանների բացակայության փաստի առաջ։

Ճգնաժամի առաջին նշանները ի հայտ էին եկել դեռևս մայիսից, երբ թերակղզում սկսվեց բենզինի կտրուկ պակասուրդ, իսկ արդեն հուլիսին դրան գումարվեցին ամբողջ տարածքով մեկ էլեկտրաէներգիայի երկարատև ու լայնածավալ անջատումները, որոնք իրենց հերթին հանգեցրել են ջրամատակարարման դադարեցման և բջջային ու հեռախոսային կապի լիակատար խաթարման։

Իրավիճակն առավել աղետալի է Ղրիմի հյուսիսային հատվածներում, որտեղ մի շարք գյուղական համայնքներ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ գտնվում են լիակատար մթության մեջ, իսկ տեղական իշխանություններն անկարող են արագ վերականգնել կենսական նշանակության համակարգերի աշխատանքը։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան