Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:30 08-01-2026

Մեզ բենզին ա պետք. Ադրբեջանից կլինի, թե ուրիշ երկրից՝ տարբերություն չկա․ հարցում

Ադրբեջանից Հայաստան ներկրված բենզինը վաճառվում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ran oil» բենզալցակայաններում, 520-ի փոխարեն՝ 430 դրամով: Ինչպես հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանն Ադրբեջանից բենզին ավելի մեծ խմբաքանակ է ստանալու։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեզ ոգևորո՞ւմ է այն փաստը, որ Հայաստանն Ադրբեջանից բենզինի ավելի մեծ խմբաքանակ է ստանալու»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեցին, որոշներն էլ ասացին, որ տարբերություն չկա, թե որ երկրից բենզին կներկրվի։

«Ոչ, որովհետև Ադրբեջանը թշնամի երկիր է մեզ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ավելի լավ է հարևանի բենզինը օգտագործել։ «Ճիշտն ասած ոչ։ Չգիտեմ չեմ կարա ասեմ, բայց ինձ թվում ա, որ ավելի լավ ա հարևանի բենզինը օգտագործել, ոչ թե թշնամուն»,-նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ադրբեջանը թշնամի է. «Ոչ, որովհետև մեր թշնամիներն են։ Իշխանությունն ուզում է խաղաղություն ստեղծի, բայց ադրբեջանցին մեզ հետ խաղաղ երբեք չի կարող լինել»:

«Եթե մեզ բենզին ա պետք, անկախ նրանից Ադրբեջանը կլինի, թե ուրիշ երկիր, ոչ մի տարբերություն տարբերություն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան