Գյումրիի Պուշկին-Գարեգին Նժդեհ խաչմերուկում այսօր բացվել է Ալեքսանդրապոլի առաջին նահանգապետ Կարո Սասունու արձանը։ Դեռ անցած տարվա ավագանու նիստում էր որոշվել արձանի տեղադրման վայրը։
Դեռևս 2022 թ.-ին Կարո Սասունիի որդու` Բաբկեն Սասունու և նրա թոռան Քրիս Սասունու նախաձեռնությամբ պատրաստվել է բրոնզաձույլ քանդակ և նրաք այդ քանդակը նվիրաբերելու են Հայայստանին։
Սասունու ընտանիքը ցանկություն էր հայտնել, որ այդ արձանը տեղադրվի Գյումրիում։ Կարո Սասունին ծնվել է 1889 թ. հուլիսի 15-ին Սասնո Խուլբ գավառակի Ահարոնք գյուղում՝ Մամիկոնյանների իշխանական տոհմից սերված Ղազարի և հերոսուհի Աննայի (Աննա Մայրիկ) ընտանիքում։
1901 թվականին ավարտել է Մուշի Մխիթարյան վարժարանը, իսկ նույն տարվա աշնանից նա սովորում է Մշո Մուրադ - Մխիթարյան վարժարանում, որը շրջանի միակ միջնակարգ դպրոցն էր։
Սասունին Մխիթարյան վարժարանում սովորել է հինգ տարի` մինչև 1906 թվականը՝ աչքի ընկնելով ուսումնատենչությամբ և բացառիկ ընդունակությամբ։ 1912 թվականին նա ավարտել է Կ. Պոլսի համալսարանի իրավաբանաֆակուլտետըուղը։ Այնուհետև գործել է Տարոնում։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական կամավորական շարժման գործուն մասնակից։1914-1915 թթ. Կարո Սասունին մասնակից է եղել հայ ժողովրդի փրկության գործունեությանը, որովհետև թուրքերը անխնա ջարդում էին։ Նա իր ֆիդայական խմբով կազմակերպում էր նահանջ և այդպես կարողացել է փրկել շատերին։
1919 թվականին ընտրվել է առաջին հանրապետության խորհրդարանի անդամ, և 1920 թվականին դարձել է Ալեքսանդրապոլի նահանգապետ։ Հինգ նահանգներից ամենամեծը Շիրակի նահանգն էր, որովհետև Կարսի օկրուգը մտնում էր Ալեքսանդրապոլի նահանգի մեջ:
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան