Ներքին 5 տարի առաջ - 16:43 03-10-2021

Գյումրիում բացվեց «Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան և պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ը

Գյումրիում բացվեց «Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան և պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թանգարանը և ակումբը կազմակերպվել են 1887 թ․ կառուցված ալեքսանդրապոլյան շենքերից մեկում՝ երկու տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո։

Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանի բացումը նվիրված է Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձին։ Թանգարանում ցուցադրված են հայկական զինանշանային համակարգի նմուշներ, հայկական պետական ու ազգային խորհրդանշաններին առնչվող եզակի ցուցանմուշներ՝ փորագրանկարներ, պաստառներ, բացիկներ, կարասի և այլն։ Դրանք հիմնականում ներկայացնում են եվրոպական և ռուսական պատկերագրության մեջ հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նյութեր, տարբեր հրատարակությունների կազմերին հայկական զինանշանների ու դրոշների հորինվածքներ։

Առանձին սրահում ցուցադրվելու է Մայր Հայաստանի պատկերագրությանը և Առաջին հանրապետության խորհրդանշաններին վերաբերող բացառիկ բնօրինակ նյութեր։

Թանգարանի ցուցադրությունը պարբերաբար համալրվելու է նորանոր նյութերով։ Հավքածուն ամբողջությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի անձնական հավաքածուն է: «Տարիներ շարունակ ես տարբեր աճուրդներից ու տարբեր ճամփորդությունների ժամանակ ձեռք եմ բերել այս ցուցանմուշները»,- նշեց Հայկ Դեմոյանը:

«ԱԿՈՒՄԲ 1887»-ը ալեքսանդրապոլյան ոճի ներքին հարդարանքով կազմակերպված պատմական միջավայր է, որտեղ կազմակերպվելու են տարատեսակ միջոցառումներ՝ ցերեկույթներ, շնորհանդեսներ, հարցազրույցներ, լուսանկարչական շարքերի ու կինոնկարահանումներ ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան