Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:19 21-10-2025

Որոշումը հիշեցնում է Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-րդ կետը. չունենալ այլ ռազմական ուժ՝ բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից. Խումարյան

Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժամկետային զինծառայությունը 1,5 տարի դարձնելու (իմա՝ զորակոչային անձնակազմը 25%-ով կրճատելու) վերաբերյալ որոշումն առաջանցիկ տեմպերով անցկացնելու վերաբերյալ այսօրվա հայտարարության կապակցությամբ ցնծացող զորակոչիկներին ու նրանց ծնողներին կասեմ հետևյալը։

Տղեք, ականջներիցդ մուխ ա դուրս գալու։ Պոստերից ամիսներով չեք իջնելու։ Նարյադ օրը մեջով եք մտնելու, որովհետև փոխող չի լինելու ձեզ։ Իսկ երբ կռիվը սկսվի, մռմռալու եք, որ ամեն չորրորդը, որ պիտի հետներդ լիներ, ուղղակի չկա։

Էս թեման, ամեն անգամ երբ աշխուժանում ա, Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-րդ կետն եմ հիշում։
«Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով։ Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի»։

Էս որոշման իմաստն իսկապես չեմ հասկանում։ Ու շատ կուզեի, որ զինվորականները՝ գնդերի, գումարտակների, վաշտերի հրամանատարները, վերջապես սկսեին բարձրաձայն արտահայտվել մեր բանակի գլխին սարքվող անմեղսունակ էս գիտափորձերի կապակցությամբ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը