Արտաքին 3 ամիս առաջ - 09:58 16-07-2026

ՌԴ-ն նախատեսում է օտարերկրացիներին պարտադրել հատուկ հեռախոսներ գնել՝ նրանց գտնվելու վայրը մշտապես հսկելու համար

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները մտադիր են կտրուկ խստացնել երկիր ժամանող օտարերկրացիներին նկատմամբ հսկողությունը՝ նրանցից պարտադիր կարգով պահանջելով ձեռք բերել հատուկ հեռախոսներ, որոնք թույլ կտան իրավապահ մարմիններին ցանկացած պահի իմանալ յուրաքանչյուր օտարերկրացու ճշգրիտ գտնվելու վայրը։

Ինչպես հաղորդում է Meduza-ն, այս նախաձեռնության մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը՝ ընդգծելով, որ աշխատանքի կամ երկարաժամկետ բնակության նպատակով Ռուսաստան ժամանող յուրաքանչյուր միգրանտ պարտավոր կլինի գրանցման պահին գնել այդ սարքը, ինչի շնորհիվ նրանք այլևս չեն կարողանա անվերահսկելիորեն տեղաշարժվել երկրի տարբեր քաղաքներով։

Փոխնախարարի պարզաբանմամբ՝ յուրաքանչյուր այդպիսի հեռախոս պարունակելու է տվյալ օտարերկրացու անձնական էլեկտրոնային էջը, որը հասանելի է լինելու վերահսկող մարմիններին: Միգրանտների թվային հսկողության համակարգի ներդրումն արդեն իսկ գտնվում է գործնական փուլում. դեռևս 2025 թվականի սեպտեմբերից

Մոսկվայում մեկնարկել է հատուկ փորձարկում, որի շրջանակներում աշխատանքի նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք ժամանած բոլոր օտարերկրացիներից պահանջվում է բջջային հեռախոսներում տեղադրել Ամինա հավելվածը, որն իրական ժամանակում իշխանություններին է փոխանցում նրանց աշխարհագրական կոորդինատները։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի