Ներքին Միտք 3 ամիս առաջ - 19:47 15-07-2026

Քանի՞ օր և քանի՞ ժամ է զինվորը իրականում ինտենսիվ պատրաստվում ժամանակակից պատերազմին

Արման Պետրոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումը.

Նախորդ գրառման առաջին կետի մանրամասն վերլուծություն, 14 օրվա ընթացմում քանի պարապմունք են իրականացնում։

1-ին օր. Հերթափոխի օրը, երբ անձնակազմը իջնում է դիրքերից, ամբողջ օրը զբաղված է զենք-զինամթերքի և այլ պարագաների տեղավորմամբ, լողանալով, կազարմի մաքրությամբ։
2-րդ օր (շաբաթ). Իրականացվում է զենք զինամթերքի մաքրություն, տեխնիկայի սպասարկում, տարածքի մաքրություն։
3-րդ օր (կիրակի). Հանգստի օր։
4-րդ օր (երկուշաբթի). Կամանդիրսկի օր է. դե, սաղ տոշտնի պետք ա լինի, պատասխանատուն կամանդիրն ա։ Դասեր, ֆիզո։
5-րդ օր. Ամբողջ օրը՝ կրակային։
6-րդ օր. Հակագազը անիմաստ կողքից կախած՝ պատրաստվում են ընդհանուր վերակարգի (պահակային ծառայություն)։ Չորեքշաբթի օրերը հակագածի օրա
7-րդ օր. Վերակարգի հանձնում։ Օրը կորավ։
8-րդ օր. Ֆիզիկական, մարտավարական դասեր։
9-րդ օր (շաբաթ). Շաբաթօրյակ, լողանալու օրը կընտրենք շաբաթը։ Աձյալների թափ տալու օրն ա։ Ուրեմն էս աձյալները զինվորները լավ գիտեն, ոչ մեկ չի տեսել, թե երբ է լվացվում։
Մաքրություն։
10-րդ օր (կիրակի). Հանգստի օր։
11-րդ օր. Էլի կամանդիրի օրն ա. սաղ տոշտնի պիտի անցնի։ Դասեր, ՀՊՊ, ֆիզո, մարտավարական։
12-րդ օր. Լսարանային դասեր, մարտավարություն։
13-րդ օր. Կրակային։
14-րդ օր. Պատրաստություն հերթափոխին։
15-րդ օր. Հերթափոխ։

Հաջորդ երկու շաբաթը՝ ծանրաբեռնված հերթապահություն առաջնագծում։

Հիմա հարց. այս ամբողջ ժամանակացույցում քանի՞ օր և քանի՞ ժամ է զինվորը իրականում ինտենսիվ պատրաստվում ժամանակակից պատերազմին, որպեսզի այդ գիտելիքն ու հմտությունը օգտագործի մարտի ժամանակ։

Չնայած պետք չի, խաղաղությունա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան