Ներքին 11 ամիս առաջ - 11:59 04-07-2025

Ողբերգական վթարից ժամեր առաջ 20-ամյա զինվորը ինքն է եկել տուն և 2 ժամ անց դուրս է եկել տնից. նոր մանրամասներ. shamshyan.com

Հուլիսի 1-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարը ցնցել էր ամբողջ Հանրապետությունը: Այն 3 երիտասարդ տղաների մահվան պատճառ էր դարձել։

Զանգվածային լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր տեղեկություններ տարածեցին, որ մահացածներից 20-ամյա Արտյոմ Ստեփանյանը բանակից զորացրվել էր ու նրան գնացել էին դիմավորելու և տուն բերելու Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Գոռ Սահակյանն ու 17-ամյա Կարեն Նաղդալյանը։ Զինվորին դիմավորելուց հետո տուն գալու ճանապարհին տեղի էր ունեցել ողբերգական ավտովթարը, ինչն էլ դարձել է նշված անձանց մահվան պատճառ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ այդ տեղեկությունը իրականության հետ կապ չունի։

Մահացածներից Ա․ Ստեփանյանը ծառայել է ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի զորամասերից մեկում, ծառայության ընթացքում միշտ բնութագրվել է դրական, խրախուսանքների է արժանացել հրամանատարների կողմից և ավտովթարի օրը ինքը տաքսի ավտոմեքենայով եկել է տուն։ Արդեն տան մոտ իր ընկերները «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով դիմավորել են նրան, խանութից ծաղկեփունջ է գնել ու եկել տուն։

Մահացած Ա․ Ստեփանյանի հարազատներն ասում են.

«Մենք ձեզ էլի չէինք գրի, բայց սիրտներս մղկտում ա՝ տեսնելով մամուլում տարածված սխալ տեղեկատվությունը այն մասին, թե իբր 17 տարեկան երկու տղաները գնացել էին Արտյոմին դիմավորելու (ով նույն օրն էր եկել բանակից): Արտյոմը այդ օրը եկել է տուն տաքսիով, ծնողները զուռնա-դհոլով դիմավորել են։ Մոտ 2 ժամ տանը լինելուց հետո դուրս է եկել, գնացել խանութ։ Արդեն խանութի մոտ հանդիպել է իր ընկերներին՝ 17-ամյա Գ․ Սահակյանին և 17-ամյա Կ․ Նաղդալյանին և նրանց հետ ավտոմեքենայով տեղ են գնացել, ուր՝ չգիտենք։ Մենք մեր զինվոր տղային ընդամենը 2 ժամ ենք տեսել, իսկ երբ տնից գնաց գնումներ կատարելու, դրանից ժամեր անց տեղեկացանք այդ չարաբաստիկ ու ողբերգական ավտովթարի մասին։

Հիմա բոլորը, չգիտես ինչու, ծողներին են մեղադրում, որ իբր թույլ են տվել՝ անչափահասները գնան իրենց որդուն բանակից տուն բերեն, սակայն դա այդպես չէ և բոլոր այդ մարդիկ իրականությունը չիմանալով և հավատալով մի քանի լրատվականներում տեղ գտած սխալ ու անհեթեթ լուրին, մեղադրում են ծողներին, այդ կերպ էլ ավելի ցավեցնելով առանց այդ էլ ծանր վիշտ կրած Արտյոմի ծողներին ու հարազատներին»։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհին «BMW X3» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին։ Նրանց մարմինները հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս՝ տարբեր հատվածներում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից