Մամուլ 3 տարի առաջ - 08:38 17-06-2023

Ինտենսիվ պատրաստվում էին Փաշինյանի այցին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Հենց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի որևէ բնակավայր է գնում, այդտեղ կյանքը պարզապես կաթվածահար է լինում, քանի որ աննախադեպ կերպով ուժեղացվում է անվտանգությունը: Օրեր առաջ այդ վիճակում էր Գյումրին, երեկվանից տեղեկություններ էինք ստանում, որ խայտառակ վիճակ է Դիլիջանում, մասամբ՝ նաև Իջևանում:

Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկօրյա քաղաքական ժողով էր պլանավորել Դիլիջանում, որին նախատեսվում էր նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Եվ ահա, մեր տեղեկություններով, երեկ առավոտից, չնայած Փաշինյանը դեռ կառավարության նիստ էր վարում, մարզում արդեն պատրաստվում էին:

Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, Դիլիջանում և Հաղարծինում պարզապես «արտակարգ վիճակ» էր. ի մի էին բերվել ոչ միայն Տավուշի մարզի իրավապահները, այլև մեծաքանակ «օժանդակ ուժեր» Երևանից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան