Արտաքին 1 ամիս առաջ - 23:49 14-07-2026

Իրանը հարձակվել է Քուվեյթի ռազմանավի վրա, կա 4 վիրավոր. Քուվեյթի ԶՈւ

Այս մասին հայտնել են Քուվեյթի զինված ուժերը։

Քուվեյթի բանակի տվյալներով՝ բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց վիճակը գնահատվում է կայուն։

Հարձակման հանգամանքների վերաբերյալ հավելյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Զինվորականների փոխանցմամբ՝ երկրի ՀՕՊ միջոցները որսացել են մեկ բալիստիկ հրթիռ, հինգ թևավոր հրթիռ և 33 անօդաչու թռչող սարք։

Ամենից շատ դիտված