Արտաքին 1 տարի առաջ - 23:25 02-09-2025

Ուկրաինայի ԶՈւ կամիկաձե դրոնները մեկ օրում երեք անգամ հարձակվել են Էներգոդարի վրա

Զապորոժիեի մարզում Զապորոժիեի ԱԷԿ-ի Էներգոդար արբանյակ-քաղաքը օրվա ընթացքում երեք անգամ հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կամիկաձե դրոններով:

Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Պուխովը։

Երկուշաբթի` սեպտեմբերի 1-ին, Պուխովը հայտնել էր քաղաքի բնակելի շենքերի վրա երեք անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին, ոչ ոք չի տուժել:

«Չեն դադարում Էներգոդարի վրա Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարձակումները։ Այսօր օրվա ընթացքում կամիկաձե դրոնների երեք հարձակում է արձանագրվել քաղաքի տարածքում։ Բոլոր հարձակումները կատարվել են 1-ին միկրոշրջանում, բնակելի շինություններում տուժածներ չկան։ Վնասի չափը ճշտվում է»,- գրել է Պուխովը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին