Սպորտ 1 ժամ առաջ - 10:06 12-07-2026

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում

Վրաստանի Բաթում քաղաքում անցկացված Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր։

Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

«Ա խմբում գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Բ խմբում 8 միավորով հաղթող ճանաչվեց վարպետության թեկնածու Արտյոմ Մանուկյանը: Նույն խմբում Սարգիս Նիազյանը զբաղեցրեց 3-րդ, իսկ Հակոբ Հակոբյանը՝ 4-րդ հորիզոնականը:

Բ խմբում Աշոտ Այվազյանը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը մինչև 14 տարեկան պատանիների պայքարում, իսկ Գոռ Դաբաղյանը՝ 2-րդ հորիզոնականը:

Բ խմբում Նելլի Ջալալյանը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը մինչև 16 տարեկան աղջիկների պայքարում:

Բ խմբում Աշոտ Ավետիսյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը 65+ տարեկան վետերանների պայքարում, իսկ Ազատ Թավաքալյանը՝ 3-րդ հորիզոնականը 50+ տարեկան վետերանների պայքարում:

Գ խմբում 7.5 միավորով հաղթող ճանաչվեց Ռոբերտ Գրիգորյանը: Նույն խմբում Դավիթ Սուքիասյանը զբաղեցրեց 2-րդ, իսկ Հայկ Բաբայանը՝ 3-րդ հորիզոնականը:

Գ խմբում 9-ամյա Ռոբերտ Փաշիկյանը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը մինչև 16 տարեկան պատանիների պայքարում, իսկ 11-ամյա Արեն Բաղդասարյանը՝ 1-ին հորիզոնականը մինչև 14 տարեկան պատանիների պայքարում:

Գ խմբում Մերի Թադևոսյանը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը կանանց պայքարում, իսկ Ագնեսա Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում Մարատ Աթաբեկյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում հաղթող ճանաչվեց Արիանա Չիլինգարյանը, իսկ Արիանա Ազիզբեկյանցը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող ճանաչվեց Գևորգ Գեղամյանը: Նույն մրցաշարում Տիգրան Աղանիկյանը զբաղեցրեց 2-րդ, Ստեփան Սիմոնյանը՝ 3-րդ, իսկ Սամվել Պետրոսյանը՝ 5-րդ հորիզոնականը:

Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում Եվա Ադամյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող ճանաչվեց Դավիթ Միտինյանը, իսկ Արամ Բեգլարյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում Սոնիա Մակարյանը զբաղեցրեց 3-րդ, Ստելլա Բարսեղյանը՝ 4-րդ, իսկ Նատալի Բաղդասարյանը՝ 5-րդ հորիզոնականը:

Կայծակնային շախմատի մրցաշարում միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ 9-ամյա Գևորգ Գեղամյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մինչև 14 տարեկան պատանիների պայքարում»,- հայտնում են ֆեդերացիայից:

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
14:33 95 հազար դոլարանոց վերարկու, 46 հազար դոլարանոց պիջակ. Արզաքանցյանը ցույց է տվել իր շքեղ գնումները
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան