Խորագիր 3 ամիս առաջ - 21:00 11-07-2026

Խորագիր․ Ծառուկյանին «գետնին փռելը», ընդդիմության ջախջախումը, «անխուսափելի բռնաբարություն»

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

Քննարկել ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես՝ հետընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, որոնք այս շաբաթ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմամբ նոր թափ ստացան, Արեգնազ Մանուկյանի կալանավորումը, Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած այցը և դրա շրջանակում տեղի ունեցած զարգացումները, Հայաստանում քաղբանտարկյալների թվի շարունակական մեծացումը, ինչպես նաև այն իրողությունը, որ, չնայած բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությանը, այնուամենայնիվ, առ այս պահը չկա քաղբանտարկյալների միասնական ցուցակ։

Նկատել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանից առանձնահատուկ կերպով վրեժ է լուծում, ինչը փաստեց այն իրողությունը, որ ուժայինները փորձում էին Ծառուկյանին ամեն գնով «գետնին փռել»։ Արդյունքում Ծառուկյանը դարձավ քաղբանտարկյալ, իսկ նրա առյուծը՝ քաղաքական զոհ։

Առանձնահատուկ կերպով անդրադարձել ենք նաև ընդդիմության՝ մանդատները վերցնելու որոշմանը, որով վերջինս ընդունեց իր ջախջախումը։

Քննարկել ենք նաև շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի շարք այլ իրադարձություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։ Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը