Ուղիղ խոսք Ներքին 1 ժամ առաջ - 19:30 09-07-2026

Երկիրս եմ պաշտպանել, հիմա էլ ունեցվածքս կպահեմ. Վեդիի բնակիչը պայքարում է դատարանի դեմ

Մերի Հակոբյան

Լրագրող

«Ես խնդրում եմ՝ 2010 թվականից սկսած՝ ամբողջ գործը նորից քննեն։ Թող Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն կամ Ազգային անվտանգության ծառայությունը պարզեն, թե ինչպես են իմ գույքը տարիներ շարունակ կալանքի տակ պահել, վաճառել ու, իմ համոզմամբ, ապօրինի կերպով օտարել»,- Oragir.News-ի «Ուղիղ խոսք» հաղորդաշարի եթերում հայտարարեց Վեդի քաղաքի բնակիչ, Արցախյան պատերազմի մասնակից Սպարտակ Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ շուրջ 15 տարի շարունակվող դատական և սնանկության գործընթացների հետևանքով կորցրել է իր գույքի զգալի մասը, և այժմ վտանգված է նաև մնացած ունեցվածքը։ Նրա պնդմամբ՝ գործընթացներում առկա են եղել դատական համակարգի, սնանկության կառավարչի և հարկադիր կատարողի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ։

Նա պատմեց, որ 2008-2010 թվականներին տարբեր անձանցից տոկոսով գումարներ է վերցրել, իսկ հետագայում, նրանց պահանջով, որպես գրավ տրամադրել է իրեն պատկանող արտադրամասերից մեկը։ Խաչատրյանի խոսքով՝ սկզբնական պարտավորությունը ժամանակի ընթացքում բազմապատկվել է, ինչից հետո վարկատուները դիմել են դատարան, և նրա գույքի վրա կալանք է դրվել։

«Իմ ամբողջ գույքը կալանքի տակ դրեցին, չնայած պարտքից չափից անհամեմատ ավելի մեծ արժեք ուներ։ Տարիներ շարունակ դիմել եմ դատարան, որպեսզի գոնե ավելորդ կալանքը հանեն, բայց մերժումներ եմ ստացել»,- ասաց նա։

Սպարտակ Խաչատրյանի պնդմամբ՝ հետագայում իր գույքերից մեկը գնահատվել է շուկայականից զգալիորեն ցածր և վաճառվել աճուրդով, իսկ ստացված գումարների բաշխման գործընթացում նույնպես, իր խոսքով, եղել են խախտումներ։

Տեսանյութ:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
21:07 2-ամյա երեխան բակում խաղալիս է եղել, գայլը հարձակվել է. Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա