Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին Սիրիային «ահաբեկչության հովանավոր պետություն» կարգավիճակից հանելու իր մտադրության մասին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այս պատմական քայլը նոր հնարավորություններ է բացում տնտեսական հեռանկարների և վերականգնման համար՝ սիրիացի ժողովրդին հնարավորություն տալով առաջընթացի հասնելու»,- գրել է նա։