Արտաքին 1 տարի առաջ - 00:25 09-03-2025

ԱՄՆ-ում մտադիր են Թուրքիային զրկել եվրոպական երկրի կարգավիճակից

ԱՄՆ Կոնգրեսում անսովոր օրինագիծ է ներկայացվել, որով առաջարկվում է վերանայել Թուրքիայի՝ եվրոպական երկրի դասակարգումը։

Ներկայացուցիչների պալատի անդամներից կազմված երկկուսակցական խումբն առաջարկ է արել ճանաչել Թուրքիան որպես Մերձավոր Արևելքի երկիր։

Ամերիկացի օրենսդիրների խումբը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որը կվերանայի Թուրքիայի դիվանագիտական ​​կարգավիճակը:

Նախաձեռնությունը, որը կոչվում է Թուրքիայի դիվանագիտական ​​վերադասավորումների ակտ, երկիրը ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի իրավասությունից տեղափոխելու է Մերձավոր Արևելքի գործերի բյուրո:

Ինչպես հայտարարել են Հույն-իսրայելական դաշինքի (CHIA) համանախագահներ Գուս Բիլիրակիսը և Բրեդ Շնայդերը, այս քայլը պետք է ազդանշան լինի Անկարային, որ ԱՄՆ-ն նկատում է իր մերձեցումը Մերձավոր Արևելքի հետ և շեղում եվրոպական առաջնահերթություններից։

Փաստաթղթի տեքստում ընդգծվում է, որ Թուրքիայի քաղաքականությունը, ներառյալ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ կապերի ամրապնդումը, ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելը, ինչպես նաև Հունաստանի և Կիպրոսինկատմամբ գործողությունները հակասում են Արևմուտքի շահերին։

«Թուրքիան հետևողականորեն անտեսում է միջազգային իրավունքը, և նրա ղեկավարությունը գործել է՝ հակասելով ԱՄՆ շահերին, ստեղծելով անկայունության օջախներ տարածաշրջանում», - ասել է Բիլիրակիսը:

Շնայդերն ասել է՝ Անկարան ապաստան է տալիս ՀԱՄԱՍ-ի զինյալներին, աջակցում է ռուսական ռազմական մեքենային և խարխլում ՆԱՏՕ-ի միասնությունը՝ միաժամանակ պահանջելով արևմտյան դաշնակցի արտոնությունները:

Փաստաթուղթը պահանջում է Պետդեպարտամենտին 90 օրվա ընթացքում վերանայել Թուրքիայի դիվանագիտական ​​կարգավիճակը և Կոնգրեսին ներկայացնել նրա արտաքին քաղաքականության հնգամյա վերլուծությունը: Օրինագծում նշվում է նաև, որ կարգավիճակի փոփոխությունը Թուրքիային կդնի նույն դասակարգում, որում են Իրանը, Սիրիան և Լիբիան։

Օրինագիծը ներկայումս քննարկվում է Ներկայացուցիչների պալատի կողմից: Որպեսզի այնուժի մեջ մտնի, այն պետք է հաստատվի Կոնգրեսի երկու պալատների կողմից և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
10:08 Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է․Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է